
Ռիո դե Ժանեյրոյում բախումներ են տեղի ունեցել ոստիկանության և հանցավոր խմբավորումների միջև
Ռիո դե Ժանեյրոյում հանցավորության դեմ լայնածավալ գործողության ընթացքում զոհվել է առնվազն 22 անձ, այդ թվում՝ չորս ոստիկան. Reuters-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է նահանգի կառավարությունը:
Գործողությունը տեղի է ունենում COP30 գլոբալ կլիմայական գագաթնաժողովի միջոցառումներին ընդառաջ:
«Մենք վճռականորեն պայքարում ենք թմրահանցավորության դեմ», – սոցիալական ցանցերում գրել է նահանգապետ Կլաուդիո Կաստրոն՝ նշելով, որ գործողությանը մասնակցել են անվտանգության 2500 աշխատակից և 32 զրահապատ մեքենա:


