
ԱՄՆ գաղտնի ծառայությունները 50 միլիոն դոլարի դիմաց փորձել են հավաքագրել Մադուրոյի օդաչուին․ AP
ԱՄՆ-ն փորձել է համոզել Վենեսուելայի ռազմաօդային ուժերի օդաչուին գաղտնի փոխել նախագահ Մադուրոյի ինքնաթիռի ուղղությունը՝ նրան կալանավորելու համար։ Դա անելու համար նրան առաջարկվել է 50 միլիոն դոլար․ գրում է AP-ն։
Հաղորդվում է, որ դաշնային գործակալը փորձել է հավաքագրել օդաչուին 16 ամիս շարունակ։ Սակայն ԱՄՆ հետախուզության աշխատակիցն անհաջողության է մատնվել։
Հոդվածում նշվում է, որ պատմությունը պարունակում է «Սառը պատերազմի շրջանի լրտեսական թրիլերի» բոլոր տարրերը․ «Շքեղ մասնավոր ինքնաթիռներ, գաղտնի հանդիպում օդանավակայանի անգարում, բարձր խաղադրույքներով դիվանագիտություն և նուրբ փորձեր՝ Մադուրոյի կարևոր դաշնակցին գրավելու համար»։
Հուսահատված՝ գործակալը սկսել է սպառնալիքներ ուղարկել օդաչուին, սակայն վերջինս պնդել է, որ վենեսուելացիները չեն դավաճանում իրենց հայրենակիցներին, և արգելափակել է ամերիկացու հեռախոսահամարը։


