16 Փտր
2026
3° c ԵՐԵՎԱՆ
7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ավստրալիայի ափերին հայտնաբերվել է Առաջին աշխարհամարտի ժամանակներից թաղված շիշ, որում եղել են զինվորների նամակներ 

Ավստրալիայի ափերին հայտնաբերվել է Առաջին աշխարհամարտի ժամանակներից թաղված շիշ, որում եղել են զինվորների նամակներ 

Ավստրալիայի ափերին հայտնաբերվել է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակներից թաքցված շիշ, որի մեջ եղել են զիվորների նամակներ․ գրում է Euronews-ը։

Նամակները գրել են Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Արևմտյան ճակատում կռվելու համար Ֆրանսիա նավարկող երկու ավստրալացի զինվորներ։

Շիշը հայտնաբերվել է հոկտեմբերի 9-ին՝ Ուորթոն լողափի մաքրման աշխատանքների ժամանակ: Ներսում եղել են 27-ամյա շարքային Մալքոլմ Նևիլի և 37-ամյա Ուիլյամ Հարլիի մատիտով գրված նամակները՝ թվագրված 1916 թվականի օգոստոսի 15-ին։

Նրանց տեղափոխող HMAT A70 նավն Ադելաիդայից երեք օր առաջ էր մեկնել՝ ուղևորվելով դեպի Արևմտյան ճակատ։ Նևիլը զոհվել է մարտում մեկ տարի անց, իսկ Հարլին անցել է պատերազմը, սակայն մահացել է 1934 թվականին քաղցկեղից, որը, նրա ընտանիքի կարծիքով, առաջացել էր խրամատներում գազային թունավորումից։

Նևիլը խնդրել է գտնողին իր նամակը փոխանցել մորը, որը գտնվում է Հարավային Ավստրալիայի Ուիլկավատ քաղաքում: Հարլին, որի մայրը մահացած էր, ասել է, որ գտնողը կարող է պահել իր նամակը:

Ռազմագերիներ