
Մադուրոն ԱՄՆ-ի սպառնալիքների ֆոնին Մոսկվայից, Պեկինից ու Թեհրանից օգնություն է խնդրել․ The Washington Post
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն իր ռուս, չինացի և իրանցի գործընկերներից օգնություն է խնդրել՝ ԱՄՆ-ի սպառնալիքների պատճառով․ գրում է The Washington Post-ը՝ հղում անելով գաղտնի փաստաթղթերին։
Փաստաթղթերի համաձայն՝ Մադուրոն Ռուսաստանից խնդրել է հրթիռներ, ռադարներ և արդիականացված ինքնաթիռներ։ Ռուսաստանի առաջնորդին ուղղված նամակն ուղարկվել է Կարիբյան տարածաշրջանում ամերիկյան ուժերի կուտակման կապակցությամբ։
Փաստաթղթերի համաձայն՝ Վենեսուելայի իշխանությունները նաև ռազմական օգնություն և սարքավորումներ են խնդրել Չինաստանից և Իրանից՝ իրենց պաշտպանությունն ամրապնդելու համար։ Չինաստանի ղեկավար Սի Ծինփինին ուղղված նամակում Մադուրոն խնդրել է «ռազմական համագործակցության ընդլայնում»՝ «ԱՄՆ-ի և Վենեսուելայի հարաբերությունների սրմանը» հակազդելու համար։


