05 Նոյ
2025
15° c ԵՐԵՎԱՆ
15° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բոսնիայի ծերանոցում բռնկված հրդեհը 10 մարդու կյանք է խլել

Բոսնիայի ծերանոցում բռնկված հրդեհը 10 մարդու կյանք է խլել

Երեքշաբթի Բոսնիայի հյուսիս-արևելքում գտնվող Տուզլա քաղաքում թոշակառուների համար նախատեսված հանրակացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է առնվազն 10 մարդ, վիրավորվել՝ 20-ը․ գրում է Euronews-ը՝ հղում անելով տեղական լրատվամիջոցներին։

Ծերանոցի աշխատակիցները հայտնել են, որ հրդեհը բռնկվել է շենքի յոթերորդ հարկում՝ տեղական ժամանակով ժամը 20:45-ի սահմաններում։ 

Ըստ տեղական լրատվամիջոցների՝ վիրավորների թիվը հնարավոր է՝ ավելի մեծ լինի։

Հրդեհի բռնկման պատճառը դեռևս անհայտ է․ երկրի համապատասխան մարմինները հայտարարել են, որ հետաքննություն կիրականացվի։

Ռազմագերիներ