05 Նոյ
2025
11° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ջորջ Լուկասը Թրամփի Ամերիկայից «փախչում» է Մեծ Բրիտանիա․ The Times

Ջորջ Լուկասը Թրամփի Ամերիկայից «փախչում» է Մեծ Բրիտանիա․ The Times

Ամերիկացի ռեժիսոր, պրոդյուսեր և սցենարիստ Ջորջ Լուկասը Միացյալ Նահանգներից տեղափոխվում է Մեծ Բրիտանիա։ «Աստղային պատերազմներ»-ի ռեժիսորը ցանկանում է ավելի քիչ ժամանակ անցկացնել ԱՄՆ-ում՝ Թրամփի քաղաքականության հետ իր անհամաձայնության պատճառով․ գրում է The Times-ը։

Ըստ թերթի՝ 81-ամյա Լուկասը 40 միլիոն ֆունտ ստեռլինգով առանձնատուն է գնել Լոնդոնի Սենթ Ջոնս Վուդում, ինչը կարող է լինել Մեծ Բրիտանիայում 2025 թվականին իրականացված անշարժ գույքի ամենամեծ գնումը։

Սենթ Ջոնս Վուդը հայտնի է ստեղծագործական էլիտայի անդամների շրջանում։ Լուկասի հարևանների թվում կլինեն, ի թիվս այլոց, Փոլ Մաքքարթնին, Քիթ Ռիչարդսը և Էվան ՄաքԳրեգորը։

Ռեժիսորը հրապարակավ չի մեկնաբանել Դոնալդ Թրամփի նախագահությունը, սակայն, ըստ թերթի, նա չափազանց քննադատաբար է մոտենում Սպիտակ տան գործող նախագահին։

 

Ռազմագերիներ