08 Ապր
2026
10° c ԵՐԵՎԱՆ
8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ադրբեջանում ՀԿ-ներն ակտիվացնում են «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» թեմայով գործունեությունը

Ադրբեջանում ՀԿ-ներն ակտիվացնում են «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» թեմայով գործունեությունը

Բաքվում այսօր տեղի է ունեցել «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» թեմայով հանրային քննարկում, որը կազմակերպել էր «ՀԿ-ներին պետական ​​աջակցության գործակալություն»-ը․ գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Նույնիսկ հետպատերազմական ​​շրջանում մենք տեսնում ենք, որ Հայաստանի և հայկական սփյուռքի որոշ ուժեր շարունակում են Ադրբեջանի պատմությունը կեղծելու փորձերը։ Այս երեսպաշտությունը պահանջում է, որ մենք ավելի զգոն լինենք։ Ադրբեջանական ՀԿ-ները պետք է ավելի ակտիվացնեն իրենց գործունեությունն Արևմտյան Ադրբեջանի թեմայով։ Ադրբեջանցիների խաղաղ վերադարձը ներկայիս Հայաստան մարդու հիմնարար իրավունքների հարց է», – ասել է քննարկման մասնակից Ֆուադ Մամեդովը։

«ՀԿ-ներին պետական ​​աջակցության գործակալության» գործադիր տնօրեն Այգյուն Ալիևան էլ հայտնել է, որ «Արևմտյան Ադրբեջանի» վերաբերյալ նախագծերի թիվը 2022 թվականի 24-ից աճել է մինչև 51՝ 2025 թվականին, և այս հարցը կմնա առաջնահերթություն 2026 թվականի համար։

Մասնակիցները ներկայացրել են նաև «Արևմտյան Ադրբեջանին» նվիրված քարտեզներ, գրքեր, վավերագրական ֆիլմեր և նախագծեր։

Իրանագետ Վարդան Ոսկանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ Բաքվի բռնապետն իր վերջին ելույթներով հանձնարարական է տալիս արհեստածին Ադրբեջանի պետական կառույցներին, հասարակական կազմակերպություններին և, այսպես կոչված, գիտնականներին ծավալել «իրենց պատմական հողեր՝ այժմյան Հայաստան, ադրբեջանցիների վերադարձն» ապահովող գործունեություն։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026