21 Նոյ
2025
1° c ԵՐԵՎԱՆ
10° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
2025 թ․ «Ավրորա» մրցանակը շնորհվել է բժիշկ Ջամալ Էլթայեբին

2025 թ․ «Ավրորա» մրցանակը շնորհվել է բժիշկ Ջամալ Էլթայեբին

2025թ. «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակը շնորհվել է բժիշկ Ջամալ Էլթայեբին։  

«Այս տարի «Ավրորան» արժանին է մատուցում բժիշկ Էլթայեբին՝ հակամարտության գոտում մարդկանց բուժօգնություն տրամադրելու գործում ցուցաբերած բացառիկ խիզախության և նվիրումի համար»,- ասվում է մարդասիրական նախաձեռնության հաղորդագրությունում։  

Սուդանում ընթացող կործանարար քաղաքացիական պատերազմի և երկրի առողջապահական համակարգի գրեթե ամբողջական խաթարման պայմաններում բժիշկ Էլթայեբը շարունակում է բաց պահել «Ալ Նաո» հիվանդանոցն Օմդուրմանում՝ որպես մեծ Խարթումի տարածքում գործող վերջին հիվանդանոցներից մեկը։ Սա նրա տոկունության և առաջնորդական հմտությունների վկայությունն է՝ նույնիսկ ամենավտանգավոր պայմաններում, ասվում է հաղորդագրությունում։ 

Բժիշկ Էլթայեբն ընտրվել է առաջադրված ավելի քան 800 թեկնածուներից։ Որպես 2025 թ․ «Ավրորա» մրցանակի դափնեկիր՝ նա կստանա 1 միլիոն ԱՄՆ դոլար պարգև իր աշխատանքն ընդլայնելու և տեղում գործող մերօրյա հերոսներին ու կազմակերպություններին աջակցելու համար, որոնք իրենց հերթին օգնում են կարիքավոր համայնքներին։ 

«Չնայած անհավատալի վտանգին և զրկանքներին՝ բժիշկ Էլթայեբն իր օրինակով է ցույց տվել, թե որն է իրական մարդասիրական առաջնորդությունը»,- ասել է «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահ և Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի համաղեկավար Լորդ Արա Դարզին։

Ռազմագերիներ