29 Հուն
2026
-5° c ԵՐԵՎԱՆ
2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ-ն թույլատրել է Հունգարիային Ռուսաստանից նավթ ու գազ ներմուծել․ Օրբան

ԱՄՆ-ն թույլատրել է Հունգարիային Ռուսաստանից նավթ ու գազ ներմուծել․ Օրբան

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ իր երկիրը կազատվի ԱՄՆ պատժամիջոցներից, որոնք խոչընդոտում էին Ռուսաստանից նավթի ու գազի մատակարարումներին։

«Հունգարիան լիովին կազատվի «Թուրքական հոսք» խողովակաշարով գազի մատակարարումների և «Դրուժբա» խողովակաշարով նավթի մատակարարումների նկատմամբ պատժամիջոցներից», – ասել է Օրբանն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից հետո:

Հիշեցնենք, որ երեկ Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Հունգարիայի վարչապետին։ Թրամփը հայտնել էր, որ դիտարկում է Հունգարիային պատժամիջոցներից ազատելու հարցը, որոնք սահմանվել էին երկրի նկատմամբ Ռուսաստանից նավթ գնելու համար։

«Հունգարիայի համար շատ դժվար է նավթ և գազ գնել այլ աղբյուրներից, նրանք չունեն ծով մուտք գործելու հնարավորություն, չունեն նավահանգիստներ»,- ասել էր Թրամփը։

 

Ռազմագերիներ