27 Հուն
2026
-5° c ԵՐԵՎԱՆ
2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բայրամովն ասել է, որ 44-օրյայի ժամանակ Մակրոնը բազմիցս զանգահարել և սպառնացել է Ադրբեջանին

Բայրամովն ասել է, որ 44-օրյայի ժամանակ Մակրոնը բազմիցս զանգահարել և սպառնացել է Ադրբեջանին

44-օրյա պատերազմի սկսվելուց հետո Ադրբեջանի վրա սկսեցին քաղաքական և դիվանագիտական ​​ճնշում գործադրել, և ռազմական հաջողությունների ձեռքբերմանը զուգընթաց այդ ճնշումն ավելացավ և նույնիսկ վերածվեց սպառնալիքների․ iTV հեռուստաալիքի «Շփման գիծ» հաղորդմանը տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։

Նրա խոսքով՝ այդ օրերին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը բազմիցս զանգահարել և սպառնացել է Ադրբեջանին։

«Ֆրանսիայի նախագահն ասաց. «Դուք պետք է անմիջապես դադարեցնեք գործողությունները»։ Նա ասաց, որ եթե դա տեղի չունենա, Ֆրանսիան կճանաչի Լեռնային Ղարաբաղը։ Եվ անմիջապես ստացավ Ադրբեջանի նախագահի պատասխանը, որն ասաց, որ ֆրանսիական կողմը կարող է դա անել, բայց դա մեզ համար ոչինչ չի փոխի։ Եվ որ նրանք կարող են վստահ լինել, որ Ադրբեջանն անմիջապես կխզի Ֆրանսիայի հետ դիվանագիտական ​​հարաբերությունները», – ասել է ադրբեջանցի նախարարը։

 

Ռազմագերիներ