21 Նոյ
2025
0° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թուրքիայում գտնվող Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին վերականգնվում է (լուսանկարներ)

Թուրքիայում գտնվող Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին վերականգնվում է (լուսանկարներ)

Թուրքիայի արևելյան հատվածում գտնվող Դիարբեքիրի նահանգապետ Մուրադ Զորլուօղլուն այցելել է շուրջ 500 տարվա պատմություն ունեցող հայկական Սուրբ Սարգիս ուղղափառ եկեղեցի՝ ծանոթանալու տեղում ընթացող շինաշխատանքներին․ գրում է Ermenihaber․am-ը։

«Նահանգի Սուր շրջանի Ալիփաշա թաղամասում գտնվող եկեղեցին համայնքի բացակայության պատճառով ժամանակի ընթացքում ավերվել և 2023-ի փետրվարի 6-ին Քահրամանմարաշի ուժգին երկրաշարժերի արդյունքում ևս վնասներ է կրել:

Նահանգապետն այցի ընթացքում տեղեկացվել է 2024-ին մեկնարկած շինարարական աշխատանքների մասին, ապա հայտարարել, որ իրենք մեծ նշանակություն են տալիս մշակութային ժառանգության պահպանմանը»,- գրում է լրատվականը:

 

Ռազմագերիներ