15 Նոյ
2025
6° c ԵՐԵՎԱՆ
8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պենտագոնը հայտնել է ռազմական գործողության մեկնարկի մասին

Պենտագոնը հայտնել է ռազմական գործողության մեկնարկի մասին

Պենտագոնի քարտուղար Փիթ Հեգսեթը հայտարարել է Արևմտյան կիսագնդում թմրավաճառների դեմ նոր գործողության մեկնարկի մասին, որը կոչվում է «Հարավային նիզակ». փոխանցում է DW-ն՝ մեջբերելով Հեգսեթի խոսքերը։

«Այս առաքելությունը կպաշտպանի մեր հայրենիքը, կհեռացնի թմրաահաբեկիչներին մեր կիսագնդից և կպաշտպանի մեր երկիրը թմրանյութերից, որոնք սպանում են մեր ժողովրդին։

Արևմտյան կիսագունդը Ամերիկայի տարածքն է, և մենք կպաշտպանենք այն», – գրել է Հեգսեթը X սոցիալական ցանցի իր միկրոբլոգում։

ԱՄՆ պաշտպանության նախարարի խոսքով՝ գործողությունը կղեկավարեն այդ նպատակով ստեղծված հատուկ աշխատանքային խումբը և ԱՄՆ Հարավային հրամանատարությունը (Southcom):

Նշենք, որ ամերիկյան ռազմանավերի մի խումբ արդեն տեղակայվել է Վենեսուելայի ափերի մոտ, որտեղ «զանգվածային մոբիլիզացիա» է հայտարարվել:

Ռազմագերիներ