
Քնկոտ Բայդենի օրոք գնաճն ավելի բարձր էր, քան հիմա․ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկրում կյանքի արժեքը և գնաճն ավելի ցածր են, քան ԱՄՆ նախկին առաջնորդ Ջո Բայդենի վարչակազմի օրոք էր՝ նշելով, որ գները նվազում են վառելիքի և էներգիայի ավելի էժան լինելու շնորհիվ։
«Ապրանքների գները և գնաճը շատ ավելի բարձր էին քնկոտ Ջո Բայդենի վարչակազմի օրոք, քան հիմա։ Իրականում, գներն արագորեն անկում են ապրում Թրամփի վարչակազմի օրոք, ինչը զգալիորեն պայմանավորված է բենզինով և էներգակիրներով», – գրել է ամերիկացի առաջնորդը Truth Social սոցիալական հարթակում։


