23 Հուն
2026
-6° c ԵՐԵՎԱՆ
-1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հունգարիայում հնագետները բացել են մոտ 1700 տարի առաջ փակված հռոմեական սարկոֆագը

Հունգարիայում հնագետները բացել են մոտ 1700 տարի առաջ փակված հռոմեական սարկոֆագը

Հունգարիայում հնագետները բացել են մոտ 1700 տարի առաջ փակված հռոմեական սարկոֆագը․ հաղորդում է Associated Press-ը։

«Հայտնագործությունն ուշագրավ է, քանի որ սարկոֆագը հերմետիկորեն փակված է եղել։ Այն նախկինում երբեք չի բացվել, այդ իսկ պատճառով մնացել է անվնաս»,- գործակալությանն ասել է գլխավոր հնագետ Գաբրիելա Ֆենյեշը։

Պեղումները կատարել են Բուդապեշտի պատմության թանգարանի մասնագետները: Սարկոֆագում եղել է երիտասարդ կնոջ լիովին պահպանված կմախք, ոսկեզօծ հագուստի կտորներ և տարբեր արտեֆակտներ: Կնոջ կմախքի հետ մեկտեղ հնագետները հայտնաբերել են թաղման իրեր՝ երկու ապակե անոթ, 140 մետաղադրամ, բրոնզե արձանիկներ, սաթե զարդեր և մազակալ: Մասնագետները նշել են, որ թաղման այս տեսակը ցույց է տալիս, որ նրա ընտանիքը շատ կապված է եղել մահացածի հետ։

Գիտնականները կանցկացնեն մնացորդների հետազոտություն՝ կնոջ տարիքը, առողջական վիճակը և ծագումը որոշելու համար։

 

Ռազմագերիներ