06 Ապր
2026
10° c ԵՐԵՎԱՆ
12° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները Բիշքեկում կքննարկեն ռազմատնտեսական համագործակցության հարցեր

ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները Բիշքեկում կքննարկեն ռազմատնտեսական համագործակցության հարցեր

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները նոյեմբերի 27-ին Ղրղզստանի մայրաքաղաքում կայանալիք Հավաքական անվտանգության խորհրդի նիստում կքննարկեն ռազմական և ռազմատնտեսական գործընկերության հարցեր և կստորագրեն այդ ոլորտներում համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր։

Հանդիպմանը կմասնակցեն Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի ղեկավարները։ Նախագահների հանդիպումից բացի՝ նախատեսված են ՀԱՊԿ-ի մի շարք այլ միջոցառումներ, այդ թվում՝ Արտաքին գործերի նախարարների խորհրդի, Պաշտպանության նախարարների խորհրդի և Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստ։

Պետությունների ղեկավարներն արդեն ժամանել են Բիշքեկ և անցկացրել են մի քանի հանդիպումներ։

Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովի խոսքով՝ Բիշքեկի գագաթնաժողովից հետո նախատեսվում է ստորագրել 19 փաստաթուղթ։ Սա ներառում է եզրափակիչ հռչակագիր, որում ուրվագծվում են կազմակերպության անդամ երկրների համատեղ մոտեցումները միջազգային և տարածաշրջանային օրակարգերի հիմնական հարցերի վերաբերյալ:

Ավելի վաղ Ուշակովը հայտարարել էր, որ Հայաստանի ներկայացուցիչները չեն մասնակցի ՀԱՊԿ գագաթնաժողովին, սակայն Երևանը չի առարկի հանդիպման ժամանակ ամբողջ բլոկն ընդգրկող փաստաթղթերի ընդունմանը։

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026