
Մարսի վրա կայծակ է որոտացել
Մարսի վրա կայծակ է որոտացել․ գրում է The New York Times-ը։
Երևույթը նկատած գիտնականները նշում են, սակայն, որ այն Երկրի վրա տեղի ունեցող ուժեղ կայծակից տարբերվում է․ այն ավելի շատ նման է այն ցնցմանը, որը մարդը զգում է, երբ ցուրտ ձմռանը՝ առավոտյան, ոտքերը քսում է գորգին, ապա դիպչում դռան մետաղական բռնակին։
«Դա նման է մինի-կայծակի», – ասել է Ֆրանսիայի Թուլուզ քաղաքի Աստղաֆիզիկայի և մոլորակագիտության հետազոտական ինստիտուտի գիտնական Բապտիստ Շիդը։
Նշվում է, որ «Կարմիր մոլորակ» ուղևորվել պատրաստվող տիեզերագնացների համար աննշան ցնցումներն էլեկտրահարման վտանգ չեն ներկայացնի։
«Իհարկե, դա ձեզ չի սպանի», – ասել է Շիդը։
Նշվում է, սակայն, որ ժամանակի ընթացքում էլեկտրական ցնցումները կարող են վնասել էլեկտրոնային սարքերը, այդ թվում՝ տիեզերական կոստյումները: Ուստի՝ ստացված նոր գիտելիքները հնարավորություն կտան ինժեներներին նախագծել տիեզերանավեր և սարքավորումներ՝ հաշվի առնելով նաև այս երևույթը և դրա հնարավոր հետևանքերը։


