26 Հուն
2026
-5° c ԵՐԵՎԱՆ
6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բաքվում սկսվում է Ստեփանակերտում «ահաբեկչության փորձ» կատարած Կարեն Ավանեսյանի դատավարությունը

Բաքվում սկսվում է Ստեփանակերտում «ահաբեկչության փորձ» կատարած Կարեն Ավանեսյանի դատավարությունը

Օկուպացված Ստեփանակերտում 2025 թվականի սեպտեմբերին «ահաբեկչության փորձ» կատարելու համար ձերբակալված հայազգի Կարեն Ավանեսյանի դեմ քրեական գործն ուղարկվել է դատարան․ գրում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ Ադրբեջանի գլխավոր դատախազությանը հղումով։

Ստեփանակերտում անտեր ու անտուն մնացած կատուներին պայուսակներով կեր տանող Կարեն Ավանեսյանին Ադրբեջանը որպես ահաբեկիչ է ներկայացնում։ Իբր 1967 թվականին ծնված Կարեն Ալբերտի Ավանեսյանը սեպտեմբերի 14-ին «ինքնաձիգով փորձել է մոտենալ Ստեփանակերտում անցկացվող միջոցառման վայր», հետո, իբր, նա «կրակ է բացել մոտեցող ոստիկանների ուղղությամբ, ապա նրանց վրա նետել ձեռքի 3 նռնակ»։ Պատասխան կրակի հետևանքով նա վիրավորվել և ձերբակալվել էր։

Կարեն Ավանեսյանին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով։

 

 

 

Ռազմագերիներ