
Ադրբեջանը նոր պատերազմի է պատրաստվում կրթության միջոցով
Ադրբեջանը նոր պատերազմի է պատրաստում իր հասարակությանը, այս անգամ՝ կրթության միջոցով․ բուհերում, քոլեջներում ու դպրոցներում բարձրացրել է ատելության չափաբաժինն ու նրանց սովորեցնում է՝ Հայաստանի Հանրապետությունը կառուցվել է, այսպես կոչված, «Հին Ադրբեջանի» վրա։
Փորձում են ցեղերին հավաքել մեկ ընդհանուր գաղափարի շուրջ՝ ասում է Կարին Տոնոյանը, այնպես, ինչպես տասնամյաներ առաջ արել է Թուրքիան. նրանց ատելության առարկան հայն է։
Այդ նույն գործիքով՝ կրթությամբ, Հայաստանի գործող իշխանությունը, ըստ Տոնոյանի, հային փորձում է զրկել ազգային պատկանելիությունից՝ դարձնելով ամբոխ։


