
Մենք Ռուսաստանի հաջորդ թիրախն ենք․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
Մենք Ռուսաստանի հաջորդ թիրախն ենք․ հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։
Նա նշել է, որ ժամանակը սուղ է։
«Ես վախենում եմ, որ չափազանց շատերն են հանգստություն դրսևորում, չափազանց շատերը չունեն հրատապության զգացողություն, և չափազանց շատերն են կարծում, թե ժամանակը մեր օգտին է։ Այդպես չէ»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։
«Մենք պետք է պատրաստ լինենք այնպիսի մասշտաբային պատերազմի, որի միջով անցել են մեր պապերն ու նախապապերը»,- հավելել է Ռյուտեն։
Նա նշել է, որ Ուկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանին օգնում է Չինաստանը։
«Չինաստանը Ռուսաստանի փրկօղակն է, Չինաստանը ցանկանում է կանխել իր դաշնակցի պարտությունն Ուկրաինայում»,- ասել է եվրոպացի պաշտոնյան։


