
Թուրք դերասանուհին քրիստոնեություն է ընդունել և ամուսնացել քահանայի հետ
Թուրքական սերիալներով ճանաչում ձեռք բերած դերասանուհի Մելթեմ Միրալօղլուն, որ հայտնի Է նաև մի շարք սկանդալներով, ԱՄՆ-ում քրիստոնեական ծիսակարգով ամուսնացել է քահանա Թոմաս Վիկի հետ, ինչպես նաև մկրտվել և ընդունել քրիստոնեություն․ գրում է Ermenihaber.am-ը։
«Ավելի վաղ Միրալօղլուն մի քանի անգամ ամուսնացել էր. նախ 2016-ին՝ ռեժիսոր Թայֆուր Այդընի հետ, իսկ 2017-ին, Այդընից բաժանվելով, մեկնել ԱՄՆ և ամուսնացել իրենից 48 տարի մեծ Պատրիկ Գրեդի անունով ամերիկացու հետ:
Միրալօղլուն 2024-ին ևս հայտնվել էր թուրքական մամուլի ուշադրության կենտրոնում՝ այս անգամ սկանդալային հայտարարությամբ. դիմելով Թուրքիային՝ նա պդնել էր, որ իրեն ԱՄՆ-ում հարկադրաբար են պահում և տեղեկացրել, որ հասանելիություն չունի իր անձնագրին: Դերասանուհին Թուրքիայի ղեկավարությունից օգնություն էր խնդրել»,- նշում է լրատվականը:


