16 Հուն
2026
1° c ԵՐԵՎԱՆ
0° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Շատ բան կախված է միջազգային հանրությունից և առանձին դերակատարներից․ պատգամավորը՝ Բաքվի շինծու դատավարության մասին

Շատ բան կախված է միջազգային հանրությունից և առանձին դերակատարներից․ պատգամավորը՝ Բաքվի շինծու դատավարության մասին

Ադրբեջանական դատարաններում հայերի նկատմամբ կեղծ դատավարությունները եզրափակիչ փուլ են մտել. Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Ինչպեսև կանխատեսելի էր, դատախազները բոլորի նկատմամբ մեծ պատժաչափեր են պահանջել, մյուս կողմից էլ պարզ է, որ տեղի ունեցողն ամբողջությամբ քաղաքական պրոցես է և իրադարձությունների հետագա ընթացքը` անկախ պատժաչափերից, կարող է այլ հուն մտնել:

Մեր հայրենակիցները, բնականաբար, իրենց մեղավոր չեն ճանաչում և այս ամբողջ ընթացքում, խիստ սահմանափակ հնարավորությունների պայմաններում, փորձել են դիտարկումները ներկայացնել»,- նշել է նա։

Ըստ ընդդիմադիր պատգամավորի՝ Ադրբեջանում դատվող մեր հայրենակիցների համար Հայաստանի իրականացրած և իրականացվող քայլերն ու հայտարարությունները խիստ խորհրդանշական են։ Ու շատ բան էլ, Աբրահամյանի կարծիքով, կախված է միջազգային հանրության ճնշումներից և առանձին դերակատարներից։

Ռազմագերիներ