30 Մար
2026
11° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
1 ժամ 15 րոպե․ ի՞նչ են քննարկել Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում

1 ժամ 15 րոպե․ ի՞նչ են քննարկել Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում

Հեռախոսազանը դրական էր, խոսակցության հիմնական թեման՝ ռուս-ուկրաինական պատերազմը․ գրել է Bloomberg-ն՝ անդրադառնալով Պուտին-Թրամփ հեռախոսազանգին։

Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովի տեղեկացմամբ՝ զրույցը տևել է 1 ժամ 15 րոպե։

Հեռախոսազրույցի հիմնական թեման ծավալվել է ՌԴ նախագահականի վրա ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման միջադեպի շուրջ։ Վլադիմիր Պուտինն ասել է, որ Կիևի հարձակումը նախագահական նստավայրի վրա անպատասխան չի մնա։

Թրամփն էլ հայտնել է, որ իր վարչակազմը հրթիռներ չի տրամադրել Ուկրաինային։

Ըստ ռուսական լրատվամիջոցների՝ ԱՄՆ նախագահը ռուս գործընկերոջը վստահեցրել է, որ պաշտոնական Կիևի՝ ՌԴ նախագահականի վրա ԱԹՍ-ներով հարձակումն ազդելու է Զելենսկիի հետ աշխատելու ամերիկյան մոտեցման վրա։

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026