
Վենեսուելայում արտակարգ դրություն են հայտարարել
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հրամանագիր է ստորագրել երկրում արտակարգ դրություն հայտարարելու մասին:
«ԱՄՆ հարձակման նպատակը Վենեսուելայի նավթի և հանքային պաշարների զավթումն է։ Մենք կդիմադրենք իմպերիալիստական ագրեսիային՝ ակտիվացնելով բոլոր պաշտպանական ծրագրերը»,- նշված է երկրի կառավարության տարածած հայտարարության մեջ։


