
Մեր տարածաշրջանի առջև ծառանում են լուրջ սպառնալիքներ․ Էրդողան
Մենք բոլորս ականատես ենք լինում աշխարհի և մեր տարածաշրջանի առջև ծառացած լուրջ սպառնալիքներին․ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այս հայտարարությունն արել է խորհրդարանում «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP) խմբակցության նիստում ունեցած ելույթի ժամանակ։
«Հորիզոնում ի հայտ է գալիս էներգետիկ ռեսուրսների համար նոր և շատ ագրեսիվ մրցակցություն։ Արևմտյան աշխարհն աստիճանաբար կորցնում է այն փաստարկները, որոնք տարիներ շարունակ օգտագործել է այլ երկրներին սպառնալու համար», – նշել է նա։


