
Իրանում գիշերը թեժ է եղել․ ABC Media-ին մանրամասներ են հայտնի
Իրանում գիշերը թեժ է եղել։ Զանգվածային անհնազանդության ակցիաների ժամանակ ոստիկանական բաժանմունքների վրա հարձակումներ են եղել, Թեհրանում կրակոցներ են հնչել, գրանցվել են զոհեր։
«Պետական լրատվամիջոցներին հասանելիություն չկա, ինտերնետն ամբողջովին անջատված է, լրահոսը չափազանց միակողմանի է և գալիս է միայն արևմտյան աղբյուրներից, և դրանք, բնականաբար, խիստ ուռճացված և չափազանցված են ներկայացնում։ Բայց փաստը, որ երեկ ամենաճգնաժամային գիշերն է եղել, և ցույցերը երբեմն թեկուզ վերահսկողությունից դուրս են եկել՝ մնում է փաստ։ Թեհրանում ցույցերի մի քանի օջախներ են եղել, հաշվի առնելով Թեհրանի մեծ տարածքը՝ դժվար էր այդ ամենը վերահսկել։ Իսկապես բարդ ու դժվար է լինելու»,- ABC Media-ի հետ զրույցում պատմել են Իրանում բնակվող մեր հայրենակիցները։
Հայկական համայնքն այս պահին ապահով է, նրանց շրջանում տուժածներ չկան։


