31 Հուն
2026
-3° c ԵՐԵՎԱՆ
4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ճապոնիայում կատուն նշանակվել է երկաթուղային կայարանի պետ   

Ճապոնիայում կատուն նշանակվել է երկաթուղային կայարանի պետ  

Յոնտամա անունով կատուն նշանակվել է ճապոնական երկաթուղային կայարանի պետ․ գրում է Kyodo News-ը։

Նշվում է, որ Յոնտամայի նշանակումով շարունակվում է գրեթե 2 տասնամյակ տևած ավանդույթը, որը խթանել է զբոսաշրջությունը և օգնել փրկել երկաթուղային գծին հաղթահարել ֆինանսական դժվարությունները։

Կիշի կայարանում կայացած արարողության ժամանակ երկաթուղային ընկերությունը ներկայացրել է Յոնտամայի օգնականին՝ Ռոկուտամա անունով կատվին։ Կայարանի նախկին պետը՝ Նիտամա անունով կատուն սատկել էր անցյալ տարվա նոյեմբերին։ Նիտամային այժմ շնորհվել է կայարանի պետի պատվավոր կոչում։

Երկաթուղային կայարանն առաջին անգամ կայարանի պետ կատվի է նշանակել 2007 թվականին։ Նախադեպից հետո Ճապոնիայի այլ երկաթուղիներ սկսել են կատուների, շների, նապաստակների և այլ կենդանիների նշանակել կայարանապետերի պաշտոններում։

Ռազմագերիներ