10 Փտր
2026
1° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Խնդրում եմ` պատրաստ լինեք միջամտել Իրանի ժողովրդին օգնելու համար․ Ռեզա Փահլավի

Խնդրում եմ` պատրաստ լինեք միջամտել Իրանի ժողովրդին օգնելու համար․ Ռեզա Փահլավի

Իրանի վերջին շահի որդին՝ Ռեզա Փահլավին, դիմել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ խնդրելով պատրաստ լինել միջամտել՝ «օգնելու» Իրանի ժողովրդին։

«Պարոն նախագահ, դիմում եմ Ձեզ գողծողության անցնելու հրատապ կոչով․ երեկ երեկոյան Դուք տեսաք միլիոնավոր քաջարի իրանցիների փողոցներում։ Այսօր նրանք բախվում են ոչ միայն կրակոցների, այլև կապի լիակատար խափանման․ ինտերնետ չկա, հեռախոսային կապը չի աշխատում։

Ալի Խամենեին, վախենալով ժողովրդի ձեռքով իր հանցավոր ռեժիմի վախճանից, սպառնացել է բիրտ ուժ կիրառել փողոցում դուրս եկած մարդկանց նկատմամբ․ նա ցանկանում է դաժան միջոցներ կիրառել՝ սպանելու երիտասարդ հերոսներին:

Ես կոչ եմ արել ժողովրդին դուրս գալ փողոց՝ պայքարելու իրենց ազատության համար և ծանրաբեռնելու անվտանգության ուժերը ցուցարարների հսկայական թվով․ երեկ երեկոյան նրանք արեցին դա: Այս հանցավոր ռեժիմին ուղղված ձեր սպառնալիքը նաև զսպել է նրանց, բայց ժամանակը շատ կարևոր է: Մեկ ժամից ժողովուրդը կրկին փողոցներ դուրս կգա, և ես օգնություն եմ խնդրում Ձեզնից:

Դուք ապացուցել եք, և ես գիտեմ, որ խաղաղության մարդ եք և խոսքի տեր մարդ: Խնդրում եմ, որ պատրաստ լինեք միջամտել՝ Իրանի ժողովրդին օգնելու համար», – գրել է նա X սոցցանցի իր միկրոբլոգում:

Ռազմագերիներ