12 Հուն
2026
0° c ԵՐԵՎԱՆ
6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրանում զոհերի թվում ՀՀ քաղաքացի չկա․ ԱԳՆ խոսնակ

Իրանում զոհերի թվում ՀՀ քաղաքացի չկա․ ԱԳՆ խոսնակ

Իրանում տեղի ունեցող զարգացումների ֆոնին զոհվածների շրջանում Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելու վերաբերյալ տվյալներ այս պահին չկան․ ABC Media-ի հարցին ի պատասխան ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարի խոսնակ Անի Բադալյանը։

Նրա խոսքով՝ Սիրիայի Հալեպ քաղաքում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսությունն աշխատում է բնականոն ռեժիմով։

«Այս պահին հասանելի են շուրջօրյա բջջային հեռախոսահամարները։ Զանգերի առավել մեծ թիվ գրանցվել է հունվարի 7-10-ն ընկած ժամանակահատվածում»,- նշել է Անի Բադալյանը։

ԱԳՆ խոսնակի փոխանցմամբ՝ հաշվի առնելով, որ քաղաքացիների դիմումները հիմնականում առնչվում են հյուպատոսական ծառայություններին, հունվարի 13-ից քաղաքացիներին սպասարկելու են նաև հյուպատոսության քաղաքային հեռախոսահամարները, որոնք հրապարակված են սոցիալական հարթակներում։

 

Ռազմագերիներ