
ԱՄՆ Պետքարտուղարությունը կոչ է արել իր քաղաքացիներին լքել Իրանը Հայաստանի կամ Թուրքիայի տարածքով
Պետդեպարտամենտը կոչ է արել ԱՄՆ քաղաքացիներին լքել Իրանը Հայաստանի կամ Թուրքիայի տարածքով։
«Ավիաընկերությունները շարունակում են սահմանափակել կամ չեղարկել դեպի Իրան և Իրանից չվերթները, որոնցից մի քանիսը կասեցրել են ծառայությունները մինչև ուրբաթ՝ հունվարի 16-ը։ ԱՄՆ քաղաքացիները պետք է ակնկալեն ինտերնետի հետագա խափանումներ, պլանավորեն այլընտրանքային կապի միջոցներ և, եթե դա անվտանգ է, դիտարկեն Իրանից ցամաքային ճանապարհով դեպի Հայաստան կամ Թուրքիա մեկնելու հնարավորությունը», – նշվել է հայտարարությունում։


