
Գերիների նկատմամբ խտրական վերաբերմունքի նոր մանրամասներ
Բաքվում պահվող մեր հայրենակիցներին արգելում են ունենալ Աստվածաշունչ կամ քրիստոնեությանը առնչվող որևէ խորհրդանիշ․ նույնիսկ մարմնի վրա եղած խաչի դաջվածքները հեռացրել են այրելով:
Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանն է լրագրողներին պատմել մեր հայրենակիցներին առնչվող նորությունները։ Ըստ իրավապաշտպանի՝ առանձնահատուկ խտրական վերաբերմունք է ցուցաբերվում Ռուբեն Վարդանյանի նկատմամբ։ Նա, ի տարբերություն մյուսների, չի կարողանում ամեն շաբաթ զանգել ընտանիքին։
Արցախի 7 ռազմաքաղաքական ղեկավարների և 8 ռազմագերիների դատական նիստերն արդեն ավարտվել են․ նրանք իրենց վերջին ելույթն են ունեցել։ Սիրանուշ Սահակյանը ակնկալում է, որ դատավճիռը կհրապարակվի մինչև հունվարի վերջ։


