22 Հուն
2026
-5° c ԵՐԵՎԱՆ
-3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Գրենլանդիայի հարցը ՌԴ-ին բացարձակապես չի հետաքրքրում․ Պուտին

Գրենլանդիայի հարցը ՌԴ-ին բացարձակապես չի հետաքրքրում․ Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Գրենլանդիայի պատկանելիության հարցը Ռուսաստանին չի վերաբերում․ գրում է Reuters գործակալությունը։

ՌԴ նախագահը նշել է, որ Միացյալ Նահանգներն ու Դանիան պետք է լուծեն այդ հարցը։

Նշվում է, որ առաջին անգամ հրապարակավ անդրադառնալով խնդրին՝ Պուտինն ազդանշան տվեց, որ ՌԴ-ն չի առարկի Գրենլանդիայի նկատմամբ հսկողություն սահմանելու Թրամփի փորձերին։

«Գրենլանդիայում տեղի ունեցողը մեզ բացարձակապես չի հետաքրքրում։ Ի դեպ, Դանիան միշտ Գրենլանդիային վերաբերվել է որպես գաղութի և նրա նկատմամբ բավականին կոշտ է եղել, եթե ոչ դաժան։ Սակայն դա բոլորովին այլ հարց է, և հիմա դա գրեթե ոչ ոքի չի հետաքրքրում», – ՌԴ անվտանգության խորհրդի նիստում ասել է Պուտինը։

Ռազմագերիներ