27 Հուն
2026
-5° c ԵՐԵՎԱՆ
1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ-ը խոստացել է Ուկրաինային երաշխիքներ տրամադրել՝ Դոնբասի մի մասից հրաժարվելու դիմաց

ԱՄՆ-ը խոստացել է Ուկրաինային երաշխիքներ տրամադրել՝ Դոնբասի մի մասից հրաժարվելու դիմաց

Միացյալ Նահանգները կարող է անվտանգության երաշխիքներ տրամադրել Ուկրաինային՝ Կիևի կողմից Դոնբասի մի մասի նկատմամբ վերահսկողությունից հրաժարվելու դիմաց․ հայտնել է Sky News-ը՝ հղում անելով բանակցություններին ծանոթ ութ աղբյուրների։

Հրապարակման համաձայն՝ Վաշինգտոնը Կիևին հստակեցրել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անվտանգության երաշխիքների վերաբերյալ քննարկումներ սկսել միայն այն դեպքում, եթե Ուկրաինան համաձայնի իր զորքերը դուրս բերել Դոնբասի այն տարածքներից, որոնք ներկայումս գտնվում են իր վերահսկողության տակ։

Միևնույն ժամանակ՝ ամերիկյան կողմը հայտարարել է, որ համաձայնության հասնելու դեպքում Ուկրաինային կարող են լրացուցիչ զենքի մատակարարումներ անել։ Այս մատակարարումների հիմնական նպատակը կլինի հետպատերազմյան շրջանում ուկրաինական բանակի ամրապնդումը և խաղաղ ժամանակ երկրի պաշտպանունակության բարձրացումը։

 

 

Ռազմագերիներ