28 Փտր
2026
2° c ԵՐԵՎԱՆ
0° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Երևանը պետք է հաշվի առնի Եվրամիության փոփոխվող բնույթը․ Օվերչուկ

Երևանը պետք է հաշվի առնի Եվրամիության փոփոխվող բնույթը․ Օվերչուկ

ԵՄ-ին հնարավոր անդամակցելու որոշումը հայ ժողովրդի ընտրությունն է, բայց Երևանը պետք է հաշվի առնի Եվրոպական Միության փոփոխվող բնույթը, որը տնտեսական միությունից վերածվում է ռազմաքաղաքականի։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Եթե նրանք երբևէ պաշտոնապես սկսեն այս տեսակի բանակցություններ, դրանք կտևեն երկար տարիներ։ Եվ մենք, իհարկե, պետք է նայենք Եվրամիության դինամիկային, թե ինչի է այն վերածվում։ Եվ այստեղ, իհարկե, մենք պետք է նաև հետևենք Եվրոպական հանձնաժողովից և Բրյուսելից այսօր հնչող հայտարարություններին, որոնք կապված են այն փաստի հետ, որ Եվրամիությունը տնտեսական միությունից վերածվում է ռազմաքաղաքական միության։ Սա նույնպես պետք է հաշվի առնել։ Եվրամիության բնույթը փոխվում է մեր աչքերի առաջ»,- նշել է նա։

«Հայերը պատրա՞ստ են միանալ ռազմաքաղաքական միությանը, որն այժմ շատ ագրեսիվ է տրամադրված Ռուսաստանի Դաշնության նկատմամբ։ Հայերը, հավանաբար, նույնպես պետք է իրենց տան այս հարցը։ Ամեն դեպքում, իհարկե, բազմիցս ասվել է, որ այս կամ այն ինտեգրացիոն միավորման օգտին ընտրությունը միշտ հայ ժողովրդի ընտրությունն է»,- հավելել է Ռուսաստանի փոխվարչապետը։

Նա կրկին նշել է, որ Հայաստանը չի կարող միաժամանակ լինել երկու ինտեգրացիոն միավորումների անդամ։

 

 

Ռազմագերիներ