12 Փտր
2026
3° c ԵՐԵՎԱՆ
10° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ-Չինաստան հարաբերություններ, Իրան, Թայվան, Ուկրաինա․ Դոնալդ Թրամփը և Սի Ծինպինը «գերազանց» հեռախոսազրույց են ունեցել

ԱՄՆ-Չինաստան հարաբերություններ, Իրան, Թայվան, Ուկրաինա․ Դոնալդ Թրամփը և Սի Ծինպինը «գերազանց» հեռախոսազրույց են ունեցել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չորեքշաբթի «գերազանց» հեռախոսազրույց է ունեցել իր չինացի գործընկեր Սի Ծինպինի հետ․ գրում է Euronews-ը։

Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են բազմաթիվ հարցեր՝ առևտրից մինչև հակամարտություններ։ Նշվում է, որ օրակարգի գլխավոր թեման Իրանում ստեղծված իրավիճակն է եղել։

Նախագահները քննարկել են նաև ԱՄՆ-Չինաստան հարաբերությունների վերաբերյալ մի շարք կարևոր հարցեր, այդ թվում՝ առևտուրը, Թայվանի խնդիրը և ապրիլին Պեկին այցելելու Թրամփի ծրագրերը։

«Չինաստանի հետ հարաբերություններն, ինչպես նաև նախագահ Սիի հետ իմ անձնական հարաբերությունները չափազանց լավն են, և մենք երկուսս էլ գիտակցում ենք, թե որքան կարևոր է դրանք հենց այդպես պահպանելը», – ասել է Թրամփը հեռախոսազրույցի մասին Truth Social-ում արված գրառման մեջ։

 

Ռազմագերիներ