02 Մար
2026
-1° c ԵՐԵՎԱՆ
-1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ռուսական կողմը պատրաստ է դիտորդներ ուղարկել ՀՀ ընտրություններին, եթե Երևանը հրավեր ուղարկի․ Մատվիենկո

Ռուսական կողմը պատրաստ է դիտորդներ ուղարկել ՀՀ ընտրություններին, եթե Երևանը հրավեր ուղարկի․ Մատվիենկո

Ռուսական կողմը պատրաստ է դիտորդներ ուղարկել Հայաստանի խորհրդարանական ընտրություններին, եթե Երևանը որոշի և հրավեր ուղարկի․ այսօր ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպմանն ասել է ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն․ գրում է «Ինտերֆաքս»-ը։

«Ես կարծում եմ, որ մեր խորհրդարանական երկխոսությունը կշարունակվի, քանի որ դա բխում է երկու պետությունների շահերից, մեր ժողովուրդների շահերից», – ասել է Դաշնային խորհրդի խոսնակը։

Նա նաև նշել է երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության բարձր մակարդակը։

«Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության մոտ 33 տոկոսը Ռուսաստանի հետ է։ Այս տարիների ընթացքում ռուսական բիզնեսն ավելի քան 4 միլիարդ դոլար է ներդրել Հայաստանում 40 նախագծում։ Սա ցույց է տալիս, որ մենք ունենք հետագա զարգացման հավակնոտ ծրագրեր», – նշել է Մատվիենկոն։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ