
Մենք մտել ենք բաց հակամարտությունների և պատերազմների նոր փուլ․ Գերմանիայի կանցլեր
Մենք մտել ենք բաց հակամարտությունների և պատերազմների նոր փուլ․ այսօր մեկնարկած Մյունխենի անվտանգության համաժողովում ասել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։
«Միասին մենք մտել ենք մի դարաշրջան, որը կրկին նշանավորվում է ուժով և մեծ տերությունների քաղաքականությամբ»,- հավելել է նա։
Մերցը նշել է, որ իրենց՝ որպես եվրոպացիների և, իհարկե, նաև որպես գերմանացիների գլխավոր խնդիրն այսօր այս նոր իրականությունն ընդունելն է։
«Դա չի նշանակում, որ մենք այն ընդունում ենք որպես անխուսափելի ճակատագիր։ Մենք այս աշխարհի ողորմածության տակ չենք։ Մենք կարող ենք այն ձևավորել»,-ասել է նա։


