
Գերմանիայում բացվել է Ուկրաինայից դուրս ուկրաինական պատերազմին նվիրված առաջին թանգարանը
Գերմանիայում բացվել է Ուկրաինայից դուրս ուկրաինական պատերազմին նվիրված առաջին թանգարանը. հայտնում է Euronews-ը։
Բեռլինի կենտրոնում բացված թանգարանում ցուցադրված են անօդաչու սարքեր և հրթիռների բեկորներ։
Ցուցահանդեսը բացվել է փետրվարի 24-ին Բեռլինի պատմության բունկերում՝ նացիստական նախկին ռազմական ապաստարանում, որտեղ այժմ անցկացվում են պատմական ցուցադրություններ։


