
Մենք կկառուցենք երկաթե դաշինք՝ ընդդեմ ծայրահեղական իսլամի սպառնալիքի․ Նեթանյահուն՝ Մոդիին
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի ելույթից առաջ Քնեսեթում ելույթ ունենալիս վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Հնդկաստանն ու Իսրայելը այլ պետությունների հետ կկառուցեն «երկաթե դաշինք»՝ «ծայրահեղական իսլամի դեմ»․ փոխանցում է Тhe Times of Israel-ը։
«Մենք միասին կկառուցենք երկաթե դաշինք ամբողջ մարդկությանը և ազատ ազգերին սպառնացող ծայրահեղական իսլամի դեմ, ազգերի դաշինք, որտեղ հավատում են առաջընթացին, մարդկային արժանապատվությանը և պատրաստ են պայքարել նրանց դեմ, ովքեր սրբացնում են մահը և ձգտում վերադարձնել մեզ միջնադարի մութ բարբարոսության», – ասել է Նեթանյահուն։
Իսրայելի վարչապետը նաև շնորհակալություն է հայտնել Հնդկաստանին աջակցության համար։
«Հնդկաստանը աջակցում է Իսրայելին, քանի որ հասկանում է, որ Իսրայելը բարբարոսության դեմ պատնեշի դեր է խաղում», – եզրափակել է նա։


