
Իրանը 4 ժամ անդադար հարվածում է Իսրայելին և Պարսից ծոցի ամերիկյան ռազմական ենթակառուցվածքներին․ իրանագետ
Մոտ չորս ժամ անդադար Իրանը հրթիռներով և անօդաչուներով հարվածներ է հասցնում Իսրայելին և Պարսից ծոցի տարածաշրջանի ամերիկյան ռազմական ենթակառուցվածքներին․ գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
«Ամենայն հավանականությամբ, սա իրանական նոր մարտավարություն է, ինչն այս պահին անակնկալի է բերել պատերազմ սանձազերծած կողմերին, որ կարծես միայն պատրաստ էին «հարված-դադար-պատասխան» արդեն ծանոթ սցենարին, մինչդեռ պատասխանը շարունակական է։
Իրանական ԶՈւ-ի ներկայացուցիչները պնդում են, որ այս մարտավարությունը պահպանվելու է առնվազն առաջիկա ժամերին։ Միայն Իրանի ռազմական կարողություններին քաջածանոթ փորձագետները կարող են վերլուծել, թե ինչպիսին են իրանական հրթիռների և ԱԹՍ-ների պաշարները և դրանց համալրման ռեսուրսը։ Սակայն փաստն այն է, որ Իրանի պատասխանն առայժմ չի դադարում»,- նշում է նա ։


