01 Մար
2026
-1° c ԵՐԵՎԱՆ
1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ալի Խամենեին սպանվել է. Իրանը հաստատել է տեղեկությունը

Ալի Խամենեին սպանվել է. Իրանը հաստատել է տեղեկությունը

Իրանի պետական լրատվամիջոցները, այդ թվում՝ իրանական Tasnim գործակալությունը, հաստատել են երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին զոհվելու մասին տեղեկությունը։

Նա սպանվել է ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակման ընթացքում՝ փետրվարի 28-ի առավոտյան, Թեհրանի իր նստավայրում։ Ըստ հաղորդագրության՝ նրա մահվան համար երկրի տարածքում 40-օրյա սուգ է հայտարարվել։

Սպանվել են նաև Իրանի պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին և ԻՀՊԿ գլխավոր հրամանատար Մոհամմադ Փաքփուրը։

Վերջինիս փոխարենը հրամանատար է նշանակվել բրիգադային գեներալ Ահմադ Վահիդին։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ