
Մենք դեր կունենանք Իրանի հաջորդ առաջնորդի ընտրության գործում․ Թրամփ
Միացյալ Նահանգները դեր կունենա Իրանի գերագույն առաջնորդի ընտրության գործում․ այս մասին Reuters-ի հետ զրույցի ընթացքում ասել է նախագահ Դոնալդ Թրամփը։
Նա նշել է, որ սպանված այաթոլլահ Ալի Խամենեիի որդի Մոջթաբան քիչ հավանական ընտրություն է։
«Մենք պարտավոր չենք 5 տարին մեկ վերադառնալ և անել սա նորից ու նորից… կընտրվի հիանալի առաջնորդ՝ հիանալի երկրի և ժողովրդի համար համար», – նշել է նա։

