09 Մար
2026
4° c ԵՐԵՎԱՆ
2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Եգիպտացիները 3000 տարի առաջ վրիպակներն ուղղել են սպիտակ հեղուկով

Եգիպտացիները 3000 տարի առաջ վրիպակներն ուղղել են սպիտակ հեղուկով

Մինչ տեքստերում առկա վրիպակները հնարավոր կլիներ ջնջել ստեղնաշարի մեկ կոճակի սեղմումով, հին ժամանակներում դա այդքան էլ հեշտ գործ չի եղել։ Քեմբրիջի Ֆիցուիլյամի թանգարանի հետազոտողները պարզել են, որ հին եգիպտացիները սպիտակ ներկ են օգտագործել պապիրուսի վրա արված սխալները ծածկելու համար․ գրում է Daily Mail-ը։

Հեղուկի օգտագործման մասին ապացույցները հայտնաբերվել են «Մեռյալների գրքի» պատճենում. գիրքը պարունակում էր կախարդանքներ, որոնք, ըստ եգիպտացիների, կարող էին օգնել մարդուն հանդերձյալ կյանքում: Այն պատրաստվել է մ.թ.ա. 1278 թվականին Ռամոս անունով թագավորական գրագրի համար:

Նկարազարդումներից մեկում պատկերված է Ռամոսը՝ սպիտակ հագուստով և կանգնած շնագայլի գլխով աստվածության կողքին։ Աստվածության պատկերը ներկված է սև ներկով, սակայն նրա մարմնի երկու կողմերում կարող ենք տեսնել հաստ սպիտակ ներկի շերտեր։ Փորձագետները կարծում են՝ սպիտակ նշաններն ավելացել են պատկերի նախնական ձևը փոխելու և նրան ավելի նիհար տեսք հաղորդելու համար։ Սակայն սա առաջին դեպքը չէ, որ հետազոտողները եգիպտական ​​արվեստի գործերի վրա նկատում են հեղուկ ուղղիչի կիրառության հետքեր։

Նմանատիպ ուղղումներ են հայտնաբերվել այլ կարևոր արտեֆակտներում, ինչպես, օրինակ, Բրիտանական թանգարանում պահվող «Նախտի մեռյալների գիրքը» և «Յույայի պապիրուսն» են, որն այժմ գտնվում է Կահիրեի Եգիպտական ​​թանգարանում։

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ