
Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունը խորհուրդ է տրվել չայցելել Թուրքիայի հարավ-արևելյան շրջաններ
Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունը նախազգուշացնող հայտարարություն է տարածել իր քաղաքացիների համար․ գրել է Ermenihaber.am-ը։
«Մասնավորապես խորհուրդ է տրվել չայցելել Թուրքիայի հարավ-արևելյան շրջաններ և ցուցաբերել զգուշություն։
Ըստ հայտարարության՝ Թուրքիայի համար ճանապարհորդական նախազգուշացումը մնում է 2-րդ մակարդակի, բայց հորդրովում է զգույշ լինել Թուրքիայի հարավ-արևելյան շրջաններում, որտեղ նախազգուշացման մակարդակը բարձրացվել է մինչև 4-րդ մակարդակ։ Բացի այդ՝ Պետդեպարտամենտը հրահանգել է Ադանայի հյուպատոսությունից տարհանել երկրորդական պարտականություններ իրականացնող աշխատակիցներին և նրանց ընտանիքի անդամներին»,- նշել է կայքը։


