
Իրանը համապարփակ հետաքննություն կանցկացնի Թուրքիայի տարածքում հայտնված հրթիռի կապակցությամբ
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ․ գրում են լրատվամիջոցները։
Զրույցի ընթացքում Ֆիդանը նշել է, որ Թուրքիայի օդային տարածքի խախտումներն անընդունելի են, և ընդգծել է, որ Թուրքիան շարունակելու է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները։
Արաղչին նշել է, որ Թուրքիայի օդային տարածքում հայտնված հրթիռները չեն արձակվել Իրանից, և ասել է, որ համապարփակ հետաքննություն կանցկացվի։


