12 Մար
2026
8° c ԵՐԵՎԱՆ
5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԵՄ-ը պետք է հրաժարվի Վրաստանում կառավարությունը տապալելու փորձերից․ խորհրդարանի խոսնակ

ԵՄ-ը պետք է հրաժարվի Վրաստանում կառավարությունը տապալելու փորձերից․ խորհրդարանի խոսնակ

Վրաստանի հետ հարաբերությունները վերականգնելու համար Եվրամիությունը պետք է հրաժարվի երկրում կառավարությունը տապալելու փորձերից և վրացական ընդդիմադիր կազմակերպությունների գաղտնի ֆինանսավորումից. հայտարարել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին։

«Սա կարևոր պայման է, քանի որ մենք չենք ընդունի Բրյուսելի հակաժողովրդավարական փորձերը»,- նշել է Պապուաշվիլին։

Բրյուսելը նաև պետք է դադարեցնի վրացական հակահռետորաբանությունը և Վրաստանի դեմ քարոզչության ֆինանսավորումն ու աջակցությունը։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 11-ին, ելույթ ունենալով Եվրախորհրդարանում, կոչ է արել ԵՄ-ին վերականգնել հարաբերությունները Վրաստանի հետ։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ