
Մահացել է Համայն վրաց կաթողիկոս-պատրիարքը
Մահացել է Համայն վրաց կաթողիկոս-պատրիարք Իլիա II-ը․ հայտնում է Sputnik Վրաստանը՝ հղում անելով եպիսկոպոս Շիո Մուջիրիին։
Իլիա II-ը կաթողիկոս էր ընտրվել 1977 թվականին․ նա 93 տարեկան էր։
Ըստ Վրաստանի առողջապահության նախարարի՝ մահվան պատճառ է դարձել երիկամային, թոքային և սրտային անբավարարության զարգացումը։

