23 Մար
2026
16° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թրամփը կարգադրել է Պենտագոնին 5 օրով հետաձգել Իրանի էլեկտրակայաններին հարվածները

Թրամփը կարգադրել է Պենտագոնին 5 օրով հետաձգել Իրանի էլեկտրակայաններին հարվածները

Վերջին 2 օրերի ընթացքում ԱՄՆ-ն ու Իրանը «շատ լավ ու արդյունավետ» զրույցներ են ունեցել․ սոցցանցում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Ես հանձնարարել եմ Պատերազմի նախարարությանը հետաձգել իրանական էլեկտրակայանների և էներգետիկ ենթակառուցվածքների դեմ ուղղված բոլոր ռազմական հարվածները 5 օրով՝ կախված ընթացող հանդիպումների և քննարկումների հաջողությունից»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ Թրամփը սպառնացել էր ոչնչացնել Իրանի էլեկտրակայանները՝ սկսելով «ամենամեծից», եթե Իսլամական Հանրապետությունը չբացի Հորմուզի նեղուցը։

«Եթե ​​Իրանն ամբողջությամբ և առանց սպառնալիքի չբացի Հորմուզի նեղուցը, ապա այս պահից սկսած 48 ժամվա ընթացքում Միացյալ Նահանգները կհարվածի և կոչնչացնի նրանց տարբեր էլեկտ րակայաններ՝ սկսելով ամենամեծից»,- գրել էր նա Truth Social սոցցանցում։

 

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ