25 Մար
2026
11° c ԵՐԵՎԱՆ
14° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ-ն սկսել է մինչև 3000 հոգանոց դեսանտային զորքերի տեղակայումը Մերձավոր Արևելքում․ ամերիկյան մամուլ

ԱՄՆ-ն սկսել է մինչև 3000 հոգանոց դեսանտային զորքերի տեղակայումը Մերձավոր Արևելքում․ ամերիկյան մամուլ

Պենտագոնը կարգադրել է ԱՄՆ ցամաքային զորքերի 82-րդ օդադեսանտային դիվիզիայից մոտ 2000 զինվոր տեղակայել Մերձավոր Արևելքում․ գրում են The New York Times-ը, Financial Times-ը և Axios-ի լրագրող Բարաք Ռավիդը՝ հղում անելով աղբյուրներին:

Մարտական ​​ստորաբաժանումները կտեղակայվեն, այսպես կոչված, «անհապաղ արձագանքման ուժերից»՝ մոտավորապես 3000 հոգուց բաղկացած բրիգադից, որը կարող է տեղակայվել աշխարհի ցանկացած վայրում 18 ժամվա ընթացքում։

FT-ի աղբյուրներից մեկը նաև հայտնել է, որ Մերձավոր Արևելքում կտեղակայվի մոտ 3000 դեսանտային։ Մեկ այլ աղբյուր կարծում է, որ զինվորների թիվը կարող է ավելի փոքր լինել։

NYT-ի աղբյուրների համաձայն՝ դեռևս պարզ չէ, թե Մերձավոր Արևելքում կոնկրետ որտեղ կտեղակայվեն դեսանտային զինվորները, բայց նրանց տեղակայման վայրը կլինի Իրանին հարված հասցնելու հեռավորության վրա։

Տարածաշրջանում արդեն տեղակայված մոտ 4500 հոգուց բաղկացած ծովային հետևակի հետ մեկտեղ, 82-րդ օդադեսանտային դիվիզիայի զորքերի տեղակայումը տարածաշրջանում ԱՄՆ ցամաքային ուժերի ընդհանուր թիվը կհասցնի մոտ 7000-ի:

FT-ի տվյալներով՝ թիվը կհասնի 10․000-ի, այդ թվում՝ 31-րդ էքսպեդիցիոն ստորաբաժանման 2200 ծովային հետևակով, որոնք նախատեսված է, որ կժամանեն Մերձավոր Արևելք USS Tripoli դեսանտային նավով:

«Էպիկական ցասում» գործողությանը մասնակցում է Մերձավոր Արևելքի, Եվրոպայի և Միացյալ Նահանգների ստորաբաժանումներից, ընդհանուր առմամբ, մոտ 50.000 զինվոր:

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026