25 Մար
2026
11° c ԵՐԵՎԱՆ
11° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մի՛ փորձեք հողը պաշտպանելու մեր վճռականությունը․ Իրանի խորհրդարանի խոսնակ

Մի՛ փորձեք հողը պաշտպանելու մեր վճռականությունը․ Իրանի խորհրդարանի խոսնակ

Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ Իրանն ուշադիր հետևում է ԱՄՆ-ի բոլոր գործողություններին տարածաշրջանում, մասնավորապես՝ նրանց զորքերի տեղակայմանը։

«Այն, ինչ գեներալները փչացրել են, զինվորները չեն կարող շտկել։ Փոխարենը նրանք միայն Նեթանյահուի պատրանքների զոհը կդառնան։ Մի՛ փորձեք հողը պաշտպանելու մեր վճռականությունը», – նշել է Ղալիբաֆը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր տարածվել, որ Պենտագոնը հրամայել է ԱՄՆ ցամաքային զորքերի 82-րդ օդադեսանտային դիվիզիայից մոտ 2000 զինվոր տեղակայել Մերձավոր Արևելքում։

«Էպիկական ցասում» գործողությանը մասնակցում է Մերձավոր Արևելքի, Եվրոպայի և Միացյալ Նահանգների ստորաբաժանումներից, ընդհանուր առմամբ, մոտ 50․000 զինվոր:

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026