25 Մար
2026
8° c ԵՐԵՎԱՆ
8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ավարտին ենք հասցնում «Էպիկական ցասում» գործողությունը․ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ

Ավարտին ենք հասցնում «Էպիկական ցասում» գործողությունը․ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ

Լրագրողների հետ զրույցի ընթացքում Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը հայտարարել է, որ «Էպիկական ցասում» գործողությունը գրեթե ավարտված է, և ամերիկյան կողմը ավարտին է հասցնում այն։

«Ես կարծում եմ, որ մենք ավարտին ենք հասցնում «Էպիկական ցասում» գործողությունը․ այն գրեթե ավարտվել է։ Գործողության նպատակներն ի սկզբանե շատ հստակ սահմանված էին, և խնդիրները կատարված են։ Կարծում եմ՝ այն կավարտվի կարճ ժամանակում, և դա կլինի ժամանակացույցին ճիշտ համապատասխան », – ասել է նա։

Ջոնսոնն ընդգծել է, որ ամերիկացիները չեն դիմել ցամաքային ուժերի կիրառմանը, բայց Իրանը պետք է հետևի «զինծառայողների տեղաշարժին և հաշվի առնի դա»։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026